Մտորումներ

Be_Happy_by_Alephunky…Իսկ եթե այսօր իմ կյանքի վերջին օրն է, ու ես դեռ չեմ հասցրել իրականացնել իմ երազանքները, չեմ հասցրել ուսումս ավարտել, աշխատել, սեփական ընտանիք ունենալ: Կյանքում շատ բաներ կան, որ խանգարում, խոչընդոտում են բոլորին երջանիկ ապրել. դժվա՞ր թե ես միայնակ կարողանամ երջանկության հասնել… Ինձ ընկերներ, հարազատներ, բարեկամներ են պետք, որ հաղթահարեմ դեպի երջանկություն տանող քարքարոտ ճանապարհը: Դարուփոսները շատ են այդ ճանապարհին. նախ պիտի ինքս ինձ փորձեմ ճանաչել, անկեղծ ու ազնիվ լինել… Կուզեմ`  ճանապարհիս քիչ լինեն աղետները, դժբախտ պատահարները, երբեք չլսեմ անմեղ զոհերի մասին, չլսեմ որդեկորույս մոր լացը, որբ երեխայի աղոթքները: Կուզեմ մեծ ռետինով ջնջել բոլորի երջանկության ճանապարհից պատերազմները, երկրաշարժերը, մյուս բնական աղետները: Երանի մի գեղեցիկ օր բառարաններում պատերազմ բառի դիմաց մի նշան դրվի` տողատակի հետևյալ ծանոթա•րությամբ. հնաբառ է օգտագործվել է մինչև 20-րդ դարի վերջը: Երանի ճարտարապետերը կարողանային այնպիսի շենքեր կառուցել, որ դիմանային բոլոր բնական աղետներին, անհետանային ավտովթարներն ու ավիովթարները:

Ես ուզում եմ իմ երջանկությանը հասնել առանց կորուստների, առանց արցունքների, ուզում եմ ուսումս շարունակել, ավարտել, սիրելի աշխատանք ունենալ, ընտանիք, երեխաներ…Կարծում եմ` ուզածս այնքան էլ շատ չի…

Աննա Հարությունյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s