Մի բուռ ժպիտ

smile-onԴուռն են թակում:

-Ո՞վ է:

-Ժպիտը:

ՈՒ ժպիտը մտնում է քո կյանք: Ժպիտը գունավորում է կյանքդ, այն ավելի լուսավոր դարձնում: Պայծառ առավոտ է գալիս քո կյանք, սեր ու հարգանք, վերջապես գալիս է մի բուռ երջանկություն, մի բուռ հավատ քո մի բուռ ժպիտի հետ: Լուսավորվում են օրերդ, ժամերդ ու վայրկյաններդ, լուսավորվում են արտասանածդ բառերը, սկսում ես ժպտալ, ժպտա~լ: Ժպիտի հետ անգամ կուրսեցիներիդ ես սկսում սիրել, բոլորին` ծանոթ ու անծանոթ: Ժպտում ես ամենուր, անգամ երբ մարդիկ մտածում են, թե դու դժբախտ ես: Մոռացվում են բոլոր սպասումներդ, մոռացվում են բոլոր անկատար երազանքներդ, բոլոր վերքերդ ու կոտրվածքներդ: Հայտնվում են նոր երազանքներ, նոր մարդիկ, ովքեր պատրաստ են քեզ օգնել, մոռացվում են նրանք, ովքեր ժամանակին թողել ու հեռացել են: ՈՒրախացնում են բոլոր ընկերներդ, ուրախացնում են բակում ֆուտբոլ խաղացող ու իրենց Մկրտչյան, Մովսիսյան կամ Մխիթարյան անվանողները, ուրախացնում է ավտոբուսի Pink Floyd լսող վարորդը ու անգամ երթուղայինում ձայնը գլուխը գցած երեխան: Միայն ժպիտի գալուց հետո ես հասկանում, որ քեզ լիքը ուրախացնող մանրուքներ կային, որոնց ուշադրություն չէիր դարձրել, որ ամեն ինչ լավ ու հանգիստ խղճով կարող ես դասամիջոցներին բոլոր տետրերիդ վերջին էջերում գրել սիրածդ արտահայտությունը գովազդից. «Կյանքը հրապուրիչ է, որ կողմից էլ որ նայես, չէ՞>>: ՈՒ թքած, թե լիքը խնդիրներ ունես. Դրանք արդեն չեն էլ երևում աչքիդ. Քեզ սկսում են դուր գալ անգամ չսիրածդ դասախոսությունները, էլի սկսում ես ուտելու մասին մտածել դասերի ժամանակ ու տան սառնարանում նարինջներ են հայտնվում, նարնջի հյութ է հայտնվում, հայտնվում են մարդիկ, որոնց կարելի է նայել ու ժպտալ` ամեն ինչ հասկանալու համար, էլի բալորին գլխիդ ես հավաքում տրանսպորտի մեջ, էլի տուն մտնելիս ժպիտ կա դեմքիդ: Ուրախությանդ մասին ան•ամ չես կարողանում երկար-բարակ •րել. Դու ուղղակի երջանիկ ես: ՈՒզում եմ, որ ժպիտը մի օր թակի բոլորի դուռը:

Մարիամ Սարիբեկյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s