Ոչինչ չպատահեց

ImageՊատահաբար հանդիպեցինք փողոցում, բայց կարծես թե ոչինչ էլ չպատահեց: Պատկերացնում ես, նույնիսկ ճանաչեցինք իրար: Ինձ թվում էր մոռացել ես…Ինձ թվում էր չես էլ բարևի, բայց նույնիսկ հարցրեցիր, թե ինչպես եմ: Դու էլ ասացիր, որ լավ ես: Հայացքդ մի տեսակ փոխվել էր: Ասացիր, որ շտապում ես. շնորհակալ եմ: Ի~նչ կլիներ, եթե չգնայիր: Բայց դու միշտ գնում ես: Եթե չգնայիր, գուցե հասցնեիր նկատել, որ կարոտից կոկորդս ցավում էր, ձայնս դողում էր ու` ամենևին ոչ ցրտից:

Հայացքդ փոխվել էր: Էլ չէիր թաքցնում, որ կորցրել ես, որ կորցրել ենք:
Ու հռետորական հարց է հնչում ականջներումս. «Միթե իսկապես տարիներ էին անհրաժեշտ հասկանալու համար, որ կհանդիպենք ու կթվա, որ ոչինչ չպատահեց…»:

Անի Պետրոսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s