Շուտով մեր վեցերորդ լիալուսինն է…

imagesԱմեն ամիս դու փոխակերպվում էիր գայլի. դու իմ գայլն էիր: Լուսնի հայտնվելուն պես դու գազանի էիր վերածվում ու հեռու էիր քեզ պահում ինձանից, որովհետև վախենում էիր ինձ ցավեցնել. ինձ ցավեցնելով` դու ինքդ քեզ էլ էիր ցավեցնում …

Ես հարցրի քեզ` ինչու են գայլերը ոռնում. դու ասացիր, որ նրանք լուսնին են կանչում, որովհետև սիրահարված են լուսնին:Հետո ես հարցրի` ինչու հիմա չես ոռնում, հիմա լիալուսին է, իսկ դու նայեցիր ինձ ու ասացիր, որ լուսինը կողքիդ, ինչու պետք է ոռնաս…
Ամեն անգամ, երբ գայլիդ մռութը դնում էիր ուսիս, ու ես գրկում էի բրդոտ վիզդ, ես հասկանում էի, որ ապրում եմ…
Ես վախենում էի, որ կուտես ինձ. կխրես սպիտակ ժանիքներդ սառն ու բարակ վզիս մեջ, կզգաս թարմ արյան հոտը ու կխժռես մարմինս ու հոգիս, բայց միաժամանակ միայն քո կողքին էի ինձ ապահով զգում: Միայն դու էիր ինձ տալիս այդ զգացողությունը: Քո կողքին ես ապահով էի ու պաշտպանված. պաշտպանված աշխարհից, մարդկանցից ու ինքս ինձանից…

Մարիամ Զաքարյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s