Անգույն խաչմերուկ

ImageՄեզանում շատերը նման են մրջյունների, իսկ փողոցները` մրջնաբներ տանող արահետների: Քայլում ենք անկանոն, անտեսում մեր շուրջը կատարվածն ու կատարվողը, ամբարում ենք օրվա հացը, եթե նույնիսկ դա մյուսի սոված լինելու արդյունքն է:

Մեքենաները սլանում են խաչմերուկներով, սլանում են վայրկյանները, րոպեները, տարիները նույնիսկ` դարերը. դրանք սլանում են անտեսանելի թռչունների նման` իրենց հետևից գորշ ծիր թողնելով: Երկրորդ հազարամյակը հատել է եզրագիծը. հերթը երրորդ հազարամյակինն է: Ի՞նչ է այն մեզ խոստանում: Արդյո՞ք մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում կուտակված հարստությունը բաժանվելո՞ւ է կարիքավորներին, թե՞ սովն ու համաճարակը այս հազարամյակում էլ են մանկական կյանքեր խլելու, գնալո՞ւ ենք դեռ անուրջների հետևից, շարունակելո՞ւ ենք ապրել «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզիե նման, թե մարդկության համատեղ ջանքերով շտկելու ենք մեր քաղաքակրթության արատները: Այս հարցերի պատասխանը, անշուշտ, ես չգիտեմ, բայց մի բան հաստատ է. հավատում եմ մարդկության լուսավոր ապագային, իսկ մենք դրա անբաժան մասնիկն ենք: Եթե մեր ձեռքերը կեղտոտ ու ցեխոտ լինեն, ապագան մշուշով պատված կլինի, իսկ եթե ապագայի խաչմերուկներից մեկում հայտնվեր մարդկության մեծագույն ուսուցիչն ու դպրոց հիմներ` կատարյալ մարդիկ դաստիարակելու համար, բոլորիս աչքերից կհեռանային սև կամ վարդագույն վարագույրները, ու դրանց հետևում միայն անկեղծ ծաղրածուները կխաղային. կյանքը կդադարեր դիմակահանդես լինել:
Մենք անցնում ենք անգույն խաչմերուկներով, դրանք չեն կանգնեցնում մեզ: Վազում ենք ու անվերջ մտածում` տեսնես այդ ե՞րբ դիմակահանդեսը դուրս եկավ ազնվականների պարսպապատ դղյակների սրահներից ու իր տիրակալության տակ առավ մեզ, խաչմերուկները ու մոլորակը:
Այսօր «դիմակահանդեսե կոչվող ամանորյա երեկույթներում ոչ ոք դիմակ չի կրում, մինչդեռ կյանքում շատ դժվար է անդիմակ մարդ գտնել: Ու դեռ ազնիվ պիտի համարվեն նրանք, ովքեր գոնե մի դիմակ ունեն: Շատերն իրենց դիմակների ծիածանաթույր բազմազանության մեջ մոռանում են իրենց նախնական կերպը: Հատուկ հոտառությունը անսխալ հուշում է` երբ կրեն անմեղության կամ բարեգործի, անաչառի, նկունի կամ տկարի, զոհի կամ նահատակի, պահապան հրեշտակի, դավաճանի կամ հայրենասերի դիմակը:
Հիմա ես, կանգնած անգույն խաչմերուկի անկյունում, ականատեսն եմ այս դիմակահանդեսի, չեն աշխատում լուսացույցերը, իրարանցում է մինչև այն պահը, երբ որևէ մեկը որոշի զիջել, երաժշտության փոխարեն անվերջ ազդանշանների աղմուկն է ծակում ականջս. մեքենաները, որոնց կառավարվում ՙմարդ՚ կոչվող մեխանիզմը դարձել են այս խեղկատակության պատվավոր հյուրերը: Իսկ եթե դու էլ կանգնած ես անգույն խաչմերուկի մյուս անկյունում, սառած հայացքով նայում ես «մրջնաբնինե ու չես հաշտվում այս ճակատագրի հետ, մնում է միայն քեզ դիմակահանդեսի ղեկավար հայտարարես, կանգնես պատվանդանին ու հրամայես ՙՀանե′ք ձեր դիմակները՚: Միայն այս դեպքում, երբ բոլորս, մեզ ղեկավար հռչակելով, ստիպենք կողքինին` հանեն դիմակները, կաշխատեն բոլոր լուսացույցերը, կլուսավորվեն խաչմերուկները ու կտանեն մեզ դեպի դիմակազերծ ապա•ա…

Աննա Հարությունյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s