Ժամանակն է

ar1236204815013231Ժամանակն է, որ փողոցներն այլևս դատարկ չլինեն, որ աղմուկ լինի քաղաքի արվարձաններում, որ սեր լինի` լիքը սեր: ժամանակն է, որ արևն ավելի ջերմ շողա, որ ընկերներն իրար ավելի հաճախ ժպտան: ՈՒ եկել է ժամանակը, երբ պիտի սիրահարվես, գնաս կանգնես նրա դիմաց ու խոստովանես, որ առանց նրա էլ ապրել չես կարողանում, որ ուզում ես` միշտ կողքիդ լինի, որ, որ, որ լիքը բառեր ունես նրան ասելու, մենակ թե խոսես հետը:

Ժամանակն է, որ սկսենք էլ չնախանձել իրար, որ սկսենք ընդունել մեր սխալները: Ժամանակն է, որ հասկանանք` ընկերները կռվելու համար են, շեֆերը` բարկանալու, մայրիկները` խրատելու, ֆուտբոլը` հաճույք ստանալու, ոչ թե իրար միս ուտելու: Վերջապես մենք էլ պետք է գիտակցենք, որ աղջկա և տղայի մեջ էլ կարող է լինել ուղղակի ընկերություն, որ քույրն ու եղբայրն էլ կարող են իրար ամպի չափ սիրել, որ բլոգերներն էլ կարող են վատ նյութ գրել, որ ամենամտերիմ ընկերուհիներն էլ կարող են մի օր էլ իրար չհասկանալ:
Ժամանակն է, որ մենք էլ ժամանակ գտնենք ընտանիքի անդամների համար, որ փոքրիկ խնջույք կազմակերպենք տանեցիների համար ու առավոտյան պիկնիկ` ընկերների համար: ժամանակն է, որ հարգենք իրար ու ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք, որ չկաղապարվենք ու թեթև նայենք ինքներս մեզ ու դիմացիններին:
Ժամանակն է, որ դադարենք բամբասել կուրսեցիներից, բողոքել հարևաններից ու փնթփնթալ դասախոսների պատճառով:
Իսկ մենք դա կարող ենք. Մենք կարող ենք, իրոք կարող ենք ինքներս մեզ փոխել, կարող ենք ուղղակի առավոտները մի քիչ երկար մտածել անելիքներից ու քնելուց առաջ ավելի շատ երազել: Մենք էլ պիտի ժամանակ գտնենք վերլուծելու համար մեր արածներն ու չարածները, մենք էլ պիտի հասկանանք, որ մեր դիմացինները ռեզինից չեն, նրանք էլ սիրտ ու հոգի ունեն:
Մենք էլ պիտի ժամանակ գտնենք բաց թողնելու նրան, ով ուզում է գնալ, ներելու նրան, ով իրոք ունի դրա կարիքը:
Ես գիտեմ, որ մենք կարող ենք:

Մարիամ Սարիբեկյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s