***

2763Նա հասկացավ, որ սիրահարվել ու ցնորվել է սիրուց, երբ գունավոր փիսիկներով իր բաժակով դարչինով թեյ խմելիս, բաժակի հատակին դարչինի նստվածքը նրան սիրտ թվաց և երբ ավտոբուսների սառած ապակիններին իր սառած բարակ մատներով սկսեց սիրտ նկարել: Նա հասկացավ դա, երբ դասի գնալիս տեսնելով հավաքարարի` պատին հենած ցախավելը, ցանկացավ նստել դրա վրա ու թռչել նրա մոտ` նրա անտառ, նրա որջը: Նստել ցախավելին, ճեղքել սառած օդն ու ձյան խիտ, ծանր փաթիլները…
Նա գիտեր, որ այնտեղ` մութ անտառում իրեն սպասում է մեկը, ով սիրում է իր կանաչությունը, մեկը, ում ստեղծել էր ինքը, և ով ստեղծել էր իրեն…
Նա հասկացավ, որ նրա մոտ չթռչելու դեպքում իր երազները կփոխվեն ձյան: Եվ նա վերջնականպես հասկացավ, որ սիրահարվել ու ցնորվել է սիրուց, երբ վերցրեց ցախավելն ու թռավ նրա մոտ…

Մարիամ Զաքարյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s