Գամ՝ սրբեմ աչքերդ

Մայիս կա, որ օդը պայթում է թարմությունից, մայիս կա, որ օդը ասելիք ունի, աղմուկ կա նրանում:
Մայիս կա, որ թմբուկի ձայնով ու ծափով է գալիս, որ այդ աղմուկը արթուն պահի հիշողությունը:
Մայիս կա, որ ձեռքսեղմում է ուզում. համերաշխություն, կապու˜յտ, կապու˜յտ է ուզում…
Նորից եկավ այդ մայիսը, ու նորից թմբուկը հիշեցրեց ազատության երջանիկ ապրումը:
Գամ գիրկդ, Շուշիʹ, մի բաժակ ջուր տամ, ծարավ չմնաս…
11223490_1103990292950357_1531491047692245612_n«Մայր Հայաստանը» վահանը ոտքերի տակ է դրել. երևի կարծում է՝ մենքկարքն այլևս չունենք:
Սուրն իջեցրած է պահում ձեռքում, բայց հայացքը վկայում է՝ նա պատրաստ է ամեն վայրկյան այն ճոճել օդում, թե մեկը համարձակվի ոտքերի տակ վառվող կրակի հետ խաղ անել:
Գամ, Շուշիʹ, հետդ մի քիչ զրույց անեմ:
Դոփում է քայլերթը առաջ ու առաջ. կանայք, երեխաներ, պապիկներ, որոնց կրծքանշանները շողում են, աչք կուրացնում: Դրանք հատուկ են մեր աչքերը կուրացնում, որ հասկանանք ձեռք բերվածը դեռ պահել ու խնամել է պետք:
Գամ, Շուշիʹ, ուսերդ ծածկեմ՝ չմրսես:
Ամեն իրիկուն հորիզոնը հրդեհվում է մայրամուտին, ու հեռվում երեք գույն է ուրվագծվում: Նայում եմ, ծիրանագույնն ու կապույտը խեղճացրել են կարմիրին:
Լացում են պապիկները. գուցե ուրախությունի՞ց, գուցե կորցրածի ցավի՞ց: Լեգենդներ են պատմում թոռներին: Նրանք էլ հավատում են, թե պապերի նման են դառնալու:
Գամ գիրկդ, Շուշիʹ, մի եռագույն թաշկինակով սրբեմ աչքերդ…

Վանուհի Բաղրամյան

Լուսանկարը՝ Մուշեղ Հովսեփյանի 

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s