Իսպանա-կոլումբիական սեր …

„Tsamina mina eh eh…. Waka Waka eh eh…”  Հիշեցիք չէ այս երգը: Ընդամենը այս մի քանի բառը լսելով` միանգամից հիշում ենք Ֆուտբոլի աշխարհի 2010-ի առաջնությունը:

Պարզվում է, որ ֆուտբոլի մեծ երկպագու է նաև Շակիրան` ում վստահված էր „Waka Waka” երգի կատարումը: Սակայն շիկահեր գեղեցկուհին մինչև վերջերս ավելի շատ Իսպանիայի արքայական թիմի` Ռեալ Մադրիդի երկրպագուն է եղել, մինչև որ…

 Անցյալ տարի պապարացիները նկատել են, թե որքան կլանված է նա դիտում Բարսելոնայի ակումբի խաղերից մեկը և առավել մեծ ոգևորությամբ արձագանքում ակումբի կենտրոնական պաշտպան Ջեռարդ Պիկեի խաղին Շարունակել կարդալ

Advertisements

Կամենալը կարենալ է

Ջորջ Արաբաթլյանը 2010-ին ավարտեց Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը և մեկնեց Քուվեյթ: Այժմ նա աշխատում է հայկական Ազգային վարժարանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, նաև դպրոցի գրադարանավարն է:  Ջորջը ծնվել և մեծացել է Սիրիայի Հալեպ քաղաքում, քահանայի ընտանիքում:  Փոքր տարիքից մեծ սեր էր տածում, թե երաժշտության, թե հայ գրքի ու գրականության նկատմամբ: Դա ուներ իր պատճառները. պապը, ում անունն-ազգանունն է կրում ինքը, կես դարից ավելի աշխատել է Հալեպի ազգային տպարանում, շատ էր այցելում Հայրենիք և բազմաթիվ գրքեր էր ձեռք բերել: Գրքի հանդեպ սերը կրկնապատիկ ուժով փոխանցվել էր հորը, ապա նաև իրեն` Ջորջին Շարունակել կարդալ

Ռոբինզոնի վերադարձը

Մարտի 19-ին «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ արձակագիր Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքի շնորհանդեսը: Գրողի առաջին ժողովածուն ընդգրկում է պատմվածքներ, որոնք ստեղծվել են վերջին երեք տարիների ընթացքում:

«Գրելու համար պետք չէ շտապել, այն էլ 21 դարում, մասնավորապես արձակի դեպքում: Նախ պետք է կարդալ, ճանաչել ստեղծված գրականությունը, հասկանալ նրա մեջ քո տեղն ու ասելիքիդ ձևը», — կարծում է Արամը և համոզված է, որ գիրք կարդալը ավելի լուրջ մասնագիտություն է, քան գրելը: «Ես երբեք մենակ չեմ գգա ինձ, քանի դեռ տեսանելի են իմ գրադարակի բոլոր գրքերը»:

Իր առաջին գրքի տպագրությանը հեղինակը սպասում է 2010 թվականից, երբ արժանացավ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակին` 2009-ին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար Շարունակել կարդալ

«Իմ պատմությունը շարունակվում է…»

Բանաստեղծ Գևորգ Թումանյանն ապրում և ստեղծագործում է Գյումրիում, աշխատում է քաղաքի դպրոցներից մեկում: Գրողների միության անդամ է և երկու ժողովածուների հեղինակ` «Անընդհատ անառակ որդի» և «Ճախրող սարդ»:

— Ընթերցողին հաճախ հետաքրքրում է գրելու գործընթացը: Ինչպե՞ս են ստեղծվում Ձեր գործերը:

— Գրելն աշխարհի ամենահեշտ և ամենադժվար գործն է: Երբ երկար ժամանակ ես չեմ գրում, մի տեսակ  տագնապ ու անհանգստություն եմ զգում , ինքս ինձ թվում եմ անհետաքրքիր, սպառված, բայց, միևնույն է, անընդհատ պրպտումների, որոնումների մեջ եմ: Շարունակել կարդալ

Անհավանական, բայց իրական պատմություն

«Ֆեյսբուք» սոցիալաական ցանցում.

— Բարև, Զառա՛ ջան, գիտե՞ս` քեզ որտեղի՞ց եմ ճանաչում:

— Բարև: Որտեղի՞ց:

— Հիշո՞ւմ ես Ստեփանավանի հոգեբանական կենտրոնը:

— Տասը տարի առա՞ջ:

— Այո՛, ես ութ տարեկան էի, բայց ձեզ բոլորիդ շատ լավ եմ հիշում: Ինձ թվում էր, թե աշխարհի ամենաբարի մարդկանց մեջ եմ հայտնվել: Շատ էր դուրս եկել այն միտքը, որ արևածաղիկը մենք ենք` մի մեծ արևի տակ: Այդ ժամանակ էլ հասկացա, որ պետք է լինես ճիշտ պահին` ճիշտ տեղում և Շարունակել կարդալ

ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

Բարև սիրելի Ձմեռ պապիկ, ես Հարությունյան Էլմիրան եմ, այս տարի ես դառնում եմ տասը տարեկան (28.12.2010թ.): Դու գիտես, որ ես սիրում եմ գրքեր կարդալ: Անցած տարի դու ինձ բերել էիր շների մասին գիրք: Ես այն կարդացի, շատ հետաքրքիր էր: Շարունակել կարդալ