«Հիմա ստիպված ես պայքարել լսարանի համար». Ագնիեշկա Հոլանդ

«Ոսկե ծիրան» Երևանի ամենամյա 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս տարի աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդն է: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացվում է նրա` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի նոմինանտ «Խավարում» ֆիլմը: «Ոսկե ծիրանը» Հոլանդին կշնորհի «Փարաջանովյան թալեր» մրցանակը:   

Ագնիեշկա Հոլանդը ծնվել է Լեհաստանում` ռեժիսորների ընտանիքում: «Ես ամեն կերպ փորձեցի այնպես անել, որ գոնե աղջիկս այլ ճանապարհ ընտրի, սակայն նա համառեց: Այժմ ինձ շատ է օգնում»,- ասում է ռեժիսորն ու խոստովանում, որ բավական դժվար է, երբ ընտանիքում բոլորը ռեժիսորներ են, «հատկապես ընտանեկան լուսանկար անելիս»: Շարունակել կարդալ

Advertisements

Սա յուրահատուկ անձնագիր է, որ տարածում է հայի անունն ամբողջ աշխարհում. «Ոսկե ծիրան» 2012

Ազնավուրի հրապարակում բազմաթիվ լրագրողներ, կինոսերներ ու կինոգետներ և պարզապես հետաքրքվող մարդիկ էին: Բոլորն էլ այստեղ էին հավաքվել մեկ առիթով` դիմավորելու «Ոսկե ծիրանը»:

Այո, հենց այսօր մեկնարկեց   «Ոսկե ծիրան» Երևանի ամենամյա 9-րդ միջազգային կինոփառատոնը: Մեկնարկեց, իր հետ բերելով բազում անակնկալներ:

Փառատոնի գլխավոր հովանավոր «Վիվա-Սել» ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց. «Սա յուրահատուկ անձնագիր է, որ տարածում է հայի  անունն ու ինքնությունը ամբողջ աշխարհում,  տարբեր ազգերի մոտ: Ամեն տարի ականատես ենք լինում, որ  ավելի շատ թվով մարդիկ են գալիս մասնակցելու փառատոնին տարվեր երկրներից և այդպիսով ավելի լավ են ճանաչում Հայաստանն ու հայերին»:

Բացման արարողության ժամանակ  Կաննի փառատոնի մրցանակակիր Վիկտոր Էրիսեն և Էլդար Շենգելայան արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին` համաշխարհային կինոյում վաստակի համար: Շարունակել կարդալ

Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևան

«Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևան» բնապահպանական շարժումն այսօր նախաձեռնել էր ակցիա «Գնումների ենք գնում էկո-տոպրակներով»:Ակցիան իրականացվեց Հյուսիսային պողոտայում որտեղ և մի խումբ երիտասարդներ համախմբվել էին նույն գաղափարի շուրջ` մաքուր տեսնել մեր քաղաքը:Ակցիաի նպատակն էր աստիճանաբար վեր հանել քաղաքի մաքրության և կանաաչապատման հետ կապված խնդրիները և հասարակությանը կոչ անել իրենց առօրյա գործունեության ընթացքում շարունակաբար մտածել Շարունակել կարդալ

Մենք հասարակությանը կապում ենք գրքին…

Մարկես, Մոպասան, Դուրյան,  Էքզյուպերի, Մոնտեն… Սրանք այն հեղինակներն են, որոնց ի թիվս այլոց, այսօր կարդում էին Կասկադում` «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի ժամանակ: Փառատոնն այս տարի կազմակերպվում է արդեն երրորդ անգամ  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, այն ընդգրկվել է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում։ «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի նպատակն է միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցելու մշակույթը:

«Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի կազմակերպիչ Արմեն Սուքիասյանը, պատմելով փառատոնի մեկնարկի մասին, ասաց.  «Երեք տարի առաջ մենք որոշեցինք չլինել բողոքողների շարքերում: Շարունակել կարդալ

Մատչելի Երևան. երազանք` իրական դառնալու ակնկալիքով

“Հույսի կամուրջ” ՀԿ-ի երիտասարդները փակցնում են իրենց երազանքները

«Ուզում եմ, որ բոլոր ցուցանակները (հատկապես հուշարձաններին ծանոթացնող) լինեն նաև Բրայլյան այբուբենով… »

«Ուզում եմ, որ բոլոր կրթական համակարգերը մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար»…

«Շատ եմ ցանկանում, որ  բոլոր այգիները հարմարեցված լինեն սայլակ օգտագործող և կույր մարդկանց համար»

«Ուզում եմ` Երևանի ավտոբուսները բացվող թեքահարթակներ ունենան սայլակով ուղևորների համար…»

«Ուզում եմ բոլոր գրադարանների մուտքերը թեքահարթակ ունենան, փողոցներում ձայնային ազդանշաններով լուսակիրներ լինեն…» Շարունակել կարդալ

Ես զգում եմ, որ գիտակցությունը հոգնում է սահմանումներից.Արամ Պաչյան

Լուսանկարը Մուշեղ Հովսեփյանի

Կայացավ արձակագիր, էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ:

Թեև հեղինակը խորհուրդ է տալիս վեպը կարդալ 16-ից բարձր տարիքի անձանց,
մենք չէինք կարող այս առիթը բաց թողնել և չգրել իրադարձության մասին, քանի որ մեր պատանի ընթերցողն արդեն հասցրել է կարդալ Արամ Պաչյանի պատմվածքներից և նրան ճանաչում է հարցազրույցներից: Շարունակել կարդալ