Բաժանորդագրվեք «Արևածաղիկին»

Sunflower«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը շարունակում է համագործակցությունը Հայաստանի դպրոցների հետ: 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս ամսաթերթի անվճար օրինակներ ստանալու համար մինչև սեպտեմբրի 25-ը դպրոցը կարող է դիմում-հայտ ներկայացնել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությանը: Քանի որ ամսաթերթի տպաքանակը սահմանափակ է, այն կտրամադրվի հայտ ներկայացրած առաջին 30 դպրոցներին:

Advertisements

Մեր նոր ձեռքբերումները

«Արևածաղիկ»  ամսաթերթին կից գործող մեդիաակումբի պատանի լրագրողներն ավարտեցին լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացները և ստացան իրենց ավարտական վկայականները:

Մեդիաակումբի նպատակն է մեդիայի տարբեր միջոցներով նպաստել երեխաների մասնակցությանը իրենց վերաբերող հարցերին, ինչպես նաև բարձրացնել նրանց պատասխանատվության զգացումը մարդու, մասնավորապես, երեխաների իրավունքների հանդեպ:

Պատանիները տեսական դասերին զուգահեռ պարբերաբար մասնակցել են նաև ֆոտո- և վիդեոարշավների, ֆիլմերի դիտում-քննարկումների, ուսուցողական և գործնական այլ միջոցառումների: Հուլիսի վերջին Վրաստանի և Չեչնիայի երիտասարդների հետ Ուռեկի հանգստյան գոտում մեդիաակումբի անդամները մասնակցեցին «Իմ մասին» մեդիաճամբարին: Իսկ 2011-ի հոկտեմբերին կայացավ Շարունակել կարդալ

Նկարում ենք «Զենիթ»-ով

«Արևածաղիկ» ամսաթերթի խմբագրությանը կից գործող «Իմ մասին» մեդիաակումբի պատանիները վերջերս այցելել էին Երևանի կենդանաբանական այգի: Օգտագործելով «Զենիթ» ժապավենային ֆոտոխցիկը, նրանք գործնականում կիրառեցին էքսպոզիցիայի մասին ձեռք բերած իրենց գիտելիքները:

This slideshow requires JavaScript.

«Արևածաղիկը» Վրաստանում

«Ցխելի սիմինդի»…

Արտահայտությունը վրացերեն է ու նշանակում է տաք եգիպտացորեն: Ուռեկիի բուժիչ ավազների վրա` Սև ծովի ափին, հայ երիտասարդների 11 հոգանոց մի խումբ հնարավորություն ունեցավ ճաշակելու Վրաստանի խորհրդանիշ դարձած եգիպտացորենը:

Հուլիսի վերջին շաբաթը Վրաստանի Ուռեկի հանգստյան գոտում կայացավ «Իմ մասին» մեդիաճամբարը, որին մասնակցեցին մեդիաակումբների երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից և Չեչնիայից: Ադրբեջանից մասկացեցին միայն ակումբավարները: Հավաքը կազմակերպվել էր համանուն ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Բիլիկի» (Վրաստան), «Սինտեմ» (Չեչնիա), Երիտասարդների կրթական կենտրոն և Կրթական Նորարարությունների կենտրոն (Ադրբեջան) հասարակական կազմակերպությունները Հայաստանից «Հույսի Կամուրջի» առաջնորդությամբ և Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ: Շարունակել կարդալ

Մեկ տարին մեկ ակնթարթի պես…

«Ու հնչեց զանգը հնչեց»… Չգիտեմ ինչու այսօր ամբողջ օրը այս երգն էր պտտվում գլխումս… Վերջին զանգս էի հիշել: Իսկապես այսօր կարծես մեր վերջին զանգը լիներ:

Ամեն ինչի սկիզբը դժվար է թվում, սպասվող ճանապարհը երկար ու անհաղթահարելի:  Բայց հավատացեք` համբերությամբ ու աշխատասիրությամբ այդքան երկար թվացող ճանապարհն անցնելը հեշտանում է: Փորձված բան է… Այսօր մենք ` «Արևածաղիկի» 12-րդ սերնդի ներկայացուցիչներս, համոզվեցինք դրանում:

Յուրաքանչյուրիս համար էլ «Արևածաղիկի» լրագրության դասընթացներին ընդունվելու լուրը մի մեծ իրադարձություն էր` լի սպասումներով, նպատակներով, ակնկալիքներով ու ոգևորությամբ… Շարունակել կարդալ