«Իմ մասին» ամառային ճամբար. օր 2-րդ /տեսանյութ/

Ծաղկաձորում մեկնարկեց «Իմ մասին» ամառային ճամբարը, որին մասնակցում են 60 դպրոցական Երևանի և Տավուշի մարզի 31 ներառական դպրոցներից: Հինգ օրերի ընթացքում երեխաները կքննարկեն աշակերտական խորհուրդի գործութնեության հաջողությունները և դժվարությունները, կծանոթանան երեխայի իրավունքներին և դրանց լուսաբանման սկզբունքներին զանգվածային լրատվության միջոցներում, կծանոթանան հանրաճանաչ լուսանկարներ անելու գաղտնիքներին և ֆիլմեր պատրաստելու հիմնական սկզբունքներին : Ճամբարի մասնակիցները կհյուրընկալեն նաև մասնագետների տարբեր ոլորտներից, ովքեր կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով: Շարունակել կարդալ

Advertisements

«Իմ մասին» ամառային ճամբար. օր 1 /տեսանյութ/

Ծաղկաձորում մեկնարկեց «Իմ մասին» ամառային ճամբարը, որին մասնակցում են 60 դպրոցական Երևանի և Տավուշի մարզի 31 ներառական դպրոցներից: Հինգ օրերի ընթացքում երեխաները կքննարկեն աշակերտական խորհուրդի գործութնեության հաջողությունները և դժվարությունները, կծանոթանան երեխայի իրավունքներին և դրանց լուսաբանման սկզբունքներին զանգվածային լրատվության
միջոցներում, կծանոթանան հանրաճանաչ լուսանկարներ անելու գաղտնիքներին և ֆիլմեր պատրաստելու հիմնական սկզբունքներին : Ճամբարի մասնակիցները կհյուրընկալեն նաև մասնագետների տարբեր ոլորտներից, ովքեր կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով:

Միջոցառումը կազմակերպվում է «Իմ մասին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Եվրամիության ֆինանսավորմամբ: Շարունակել կարդալ

Դարցի 5-րդ մրցաշարն այս անգամ ուսանողների հետ

Դարցի մրցաշար

Մասնակիցներն ակտիվորեն մրցում են

Արդեն 5-րդ անգամ մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ «No Problem» ժամանցի կենտրոնում կազմակերպվում է ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 5-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

 «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ 2010 թ.-ից իրականացնում է «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագիրը, որի շրջանակում էլ այս տարի դարցի Շարունակել կարդալ

«Իմ ընկերը»-2 լուսանկարների մրցույթ դպրոցականների համար

լուսանկարը` Էդգար Սիմոնյանի (14 տարեկան)

«Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ: Դրան կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները:

Նախաձեռնության նպատակն է դպրոցականների աչքերով ներկայացնել, թե որքանով են հաշմանդամություն ունեցող երեխաները ներգրավված կրթական և համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մեկ հեղինակային լուսանկար` նշելով անուն-ազգանունը, բնակավայրը, դպրոցը, տարիքը և հեռախոսահամարը:

Մրցութային լուսանկարները կտեղադրվեն http://imynkery2.wordpress.com/ բլոգում Շարունակել կարդալ

«Իմ ընկերը» լուսանկարների և մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթ դպրոցականների համար

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների և մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթ «Իմ ընկերը» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր դպրոցականները:

Նախաձեռնության նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել, թե որքանով են իրենք և իրենց հասակակիցները ներգրավված կրթական և համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել լուսանկար կամ մեկրոպեանոց ֆիլմ (ներկայացնել միայն թվանշային տեսքով)`նշելով  անուն-ազգանունը, դպրոցը, տարիքը և հեռախոսահամարը:

Նյութերը կարող են պատրաստված լինել Շարունակել կարդալ

«Բերդի արջուկները» ճանապարհին են…

Լինում է, չի լինում, Բերդ անտառում մի չար արարած է լինում`Սև Ագռավը: Նա փորձում է կեղտոտել ու կործանել մեր անտառը և մայր բնության մնացած արարածներին : Անտառն ուղարկում է մեզ իր ամենաբարի, ամենաքաջ ու միաժամանակ ամենատարօրինակ հերոսին`Բերդ Արջին …

Հետաքրքրե՞ց: Ուրեմն` մի փոքր համբերություն և  բոլորը` գլխավորությամբ փոքրիկների, հնարավորություն կունենան վայելել հայկական առաջին մանկական անիմացիոն սերիալը`«Բերդի արջուկները»:

Առաջին մանկական հեռուստասերիալը ստեղծվում է «Homeland Handicrafts»-ի, «Berd Women’s Resource Center»-ի և «KassArt Studio»-ի աջակցությամբ Շարունակել կարդալ