Լրագրության դասընթաց երեխաների համար

IMG_6253«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հրավիրում է մասնակցելու լրագրության դասընթացի  10-17 տարեկան այն դպրոցականներին, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթը ստեղծողներից մեկը:

Խումբն ընտրվելու է մրցութային երկու փուլով, որոնք հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական կազմում և լրագրության անվճար դասընթացներ կանցնեն Երևանում` «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում: Դասընթացների ընդհանուր տևողությունը` 9 ամիս:

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը:

Մրցույթի պայմանները

Առաջին փուլին մասնակցելու համար պետք է հոկտեմբերի 10-ը ներառյալ myarevatsaghik@gmail.com հասցեին ուղարկել մասնակցության հայտը :

Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Advertisements

Մեդիամրցույթ դպրոցականների համար

281226_2280203134324_6114980_n«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում գործող մեդիաակումբը հրավիրում է մասնակցելու ֆոտո և վիդեո անվճար դասընթացների: Մասնակիցները կսովորեն նաև, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիայի գործիքները մեդիաքարոզարշավներ և ակցիաներ կազմակերպելու համար:

Ընտրությունը կանցկացվի մրցութային կարգով: Դրան կարող են դիմել 13-17 տարեկան պատանիները: Կազմակերպությունը հատկապես խրախուսում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը:

Լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացները կօգնեն մասնակիցներին վեր հանել իրենց իրավունքներին, շրջակա միջավայրին վերաբերող հարցեր և այլ հուզող թեմաներ: Մասնակիցների համար կկազմակերպվեն ֆոտո և վիդեո արշավներ, ֆիլմի դիտում-քննարկումներ, ուսուցողական այլ միջոցառումներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և այն ուղարկել myarevatsaghik@gmail.com էլ. հասցեին մինչև մարտի 7-ը:

Հասցե` Կորյունի 19 ա, 2-րդ հարկ:

Հեռախոս` 560143, 589186

Մանկական նկարների մրցույթ

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մանկական նկարների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան բոլոր ցանկացողները: Նկարները պետք է արտահայտեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծման օրինակներ:

Դրանցից լավագույնները կօգտագործվեն 2013-ի օրացույցի ձևավորման համար: Նկարներն ուղարկելու վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է:

Նկարներն ուղարկել myarevatsaghik@gmail.com էլ. հասցեին, անպայման նշել հեղինակի անուն ազգանունը, տարիքը և հեռախոսահամարը:

«Իմ և մեր հաղթանակները»

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է «Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթ մայիսի 9-ի եռատոնի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման 20-ամյակի և Արցախի պաշտպանի օրվա տոնակատարությունների շրջանակներում:

Մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքները կընտրվեն բաց ցուցադրությունով և կմասնակցեն մայիսին կազմակերպվելիք հաղթանակների եռատոնին նվիրված ցուցահանդեսին:
Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ:
Հաղթողներին կհանձնվեն դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 200 հազար դրամ,

2-րդ տեղ՝ 100 հազար դրամ,

3-րդ տեղ՝ 50 հազար դրամ:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 5-ը: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 15-ին: Աշխատանքները պետք է ներկայացնել մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչություն (Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, հեռ.՝ 52 19 72):

Լուսանկարների մրցույթ մամուլի ազատության թեմայով

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով։

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Ներկայացրեք լուսանկարներ եւ ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը

Շարունակել կարդալ