Լրագրողներին

Ինչ պետք է հիշել երեխաներին անդրադառնալիս

DSC02796Երեխաների խնդիրների լուսաբանումն ուրույն պահանջներ ունի: Դրանք անպայմանորեն պետք է բխեն երեխայի իրավունքներից, որոնք պետք է հաշվի առնվեն ցանկացած իրավիճակում: Երեխայի շահերը սահմանելիս պետք է տեղ տրվի երեխայի կարծիք հայտնելու իրավունքին` համաձայն նրա տարիքի և հասունության: 

Հայաստանում երեխաների խնդիրների լուսաբանման առումով բավական ակտիվ են բոլոր ԶՄԼները: Երեխաների թեման ամենահաճախակի շոշափվողներից է:  

Այլ խնդիր է երեխաներին ԶԼՄներում ձայն տալու, նրանց հետ զրուցելու հարցը: Մեծ սիրով հանդերձ, մեր մեջ չկան երեխաներին լսելու, նրանց կարծիքը հարցնելու, նրանց ձայնը լսելու ավանդույթներ ոչ միայն լրատվամիջոցներում, այլև ընդհանրապես երկրում 

Եթե լրագրողները հերոս են ընտրում երեխաներին, ապա գրեթե երբեք թույտվություն չեն վերցնում ծնողներից: Նույնիսկ իրենք` երեխաները հստակ չեն հասկանում, թե ում և ինչու են հարցազրույց տալիս: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպես են լրագրողները իրենց փոքրիկ հերոսին թելադրում ասելիքը: 

ՄԱԿի մանկական հիմնադրամը մշակել է սկզբունքներ, որոնք որպես էթիկայի կանոններ առաջարկում է լրագրողներին երեխաների խնդիրները լուսաբանելիս և նրանց հետ զրուցելիս: 

— Երեխաների հետ հարցազրույց վարելիս կամ նրանց խնդիրները լուսաբանելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր երեխայի անձեռնմխելիության, լսված լինելու, ինպես նա‏և իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքին. անհրաժեշտ է միշտ հիշել, որ յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի բռնությունից:

— Լրագրող չի կարող հրապարակել այնպիսի պատմություն, որը կարող է երեխային կամ նրա հասակակիցներին ռիսկի ենթարկել, անգամ եթե փոխում ենք անունները:

— Երեխայի հետ հարցազրույց անցկացնելիս լրագրողը պետք է հետþի հստակ կանոնների: Ամեն ինչից անկախ չպետք է վնաս հասցնի ոչ մի երեխայի` խուսափելով վարքագծին վերաբերող հարցերից կամ եզրահանգումներից, որոնք երեխային ենթարկում են նվաստացման ռիսկի, կամ ցավոտ հիշողություններ են արթնացնում նրա մեջ:

— Հարցազրույցի համար երեխաներ ընտրելիս խտրականություն չի կարելի դնել ելնելով տարիքից, սեռից, ռասսայից, կրոնից, դիրքից, կրթությունից կամ էլ ‎ֆիզիկական կարողություններից: Չի կարելի հենց այնպես որևէ բան խոստանալ, որ երեխան պատմի ինչ-որ բան կամ էլ մասնակցի մի պատմության որն իր սեփական պատմության մասը չի կազմում:

— Շատ կարևոր է, որ երեխան կամ նրա խնամակալը տեղյակ լինեն, որ խոսում են լրագրողի հետ: Վերջինս պարտավոր է բացատրել նրանց հարցազրույցի իմաստն ու նպատակը:

— Հարցազրույցի, նկարահանումների և, եթե հնարավոր է, անգամ վավերագրական լուսանկարների համար լրագրողը պետք է թույլտվություն վերցնի երեխայից կամ նրա խնամակալից, ցաանկալի է գրավոր:

— Հարկավոր է ուշադրություն դարձրնել, թե որտեղ և երբ է կատարվում հարցազրույցը: Հաղորդումներ պատրաստելիս պետք է հիշել, որ ձայնային ‎ֆ‎ոնը կարող է շատ բան ասել երեխայի կյանքի ու նրա պատմության մասին:

— Պետք է խուսափել դասակարգումներից ու նկարագրություններից, որոնք կարող են երեխային ճնշման ենթարկել: Երեխայի պատմության համատեքստը պետք է միշտ հստակ ձևակերպել:

— Հարկավոր է միշտ փոխել անունը կամ աղավաղել տեսողական պատկերը այն երեխաների, որոնք սեռական բռնության են ենթարկվել, ‎‎ֆիզիկական կամ սեռական բռնություն են կատարել, ՄԻԱՎ վարակակիր են, (եթե, իհարկե, երեխան կամ ծնողները (խնամակալները) չեն տալիս համաձայնություն ինքնությունը չթաքցնելու վերաբերյալ), դատապարտված են կամ մեղադրվում են հանցագործության մեջ, մասնակցել են կամ մասնակցում են ռազմական գործողոթյունների, փախստական են, ապաստարան են փնտրում կամ էլ տեղահանված են:

Սակայն որոշ դեպքերում երեխայի ինքնությունը հայտնելը բխում է հենց երեխայի շահերից: Այսպես` կարելի է հայտնել զրուցակցի ինքնությունը, երբ 

— երեխան է նախաձեռնում լրագրողի հետ հանդիպումը` ցանկանալով կիրառել խոսքի ազատության իր իրավունքը,

— երբ նա սոցիալական ծրագրի մասնակից է և ցանկանում է ներկայանալ որպես այդպիսին, երբ նա ներգրավված է սոցիալ-հոգեբանական ծրագրում, ու իր անունը հայտնելը հանդիսանում է առողջ զարգացման մի մաս:

Երբ լրագրողը կասկածում է` երեխան ռիսկի ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ, խորհուրդ է տրվում լուսաբանել ընդհանուր իրավիճակը, այլ ոչ թե կենտրոնանալ կոնկրետ դեպքի վրա, որքան էլ պատմությունը հետաքրքիր ու կարþոր լինի:

http://www.unicef.org/media/media_tools_guidelines.html

Ինչպես լուսաբանել հաշմանդամության խնդիրը

• Հաշմանդամության խնդրի լուսաբանման ժամանակ հարցազրույց վերցրեք հաշմանդամ մարդուց: Առաջին դեմքով  խոսքը հետաքրքիր և կենդանի կդարձնի Ձեր լուսաբանումը և մտորելու առիթ կտա լսարանի: Ցանկալի է, որ նյութն ունենա  հերոս:

• Ցույց տվեք հաշմանդամ մարդկանց դրական օրինակներ գործունեության տարբեր ոլորտներում: Հաշմանդամ մարդիկ կարող են շատ բանի հասնել, այլ ոչ միայն պասիվ հետևել իրենց շուրջը կատարվող իրադարձություններին: Հաշմանդամ մարդիկ տարբերվում են իրենց մտավոր կարողություններով, անձնային հատկանիշներով և հետաքրքրություններով նույն չափով, ինչ ոչ հաշմանդամ մարդիկ:

• Մի խուսափեք ցուցադրելուց, բայց և անհարկի մի կենտրոնացեք հաշմանդամ մարդու ֆիզիկական պրոբլեմի վրա:

• Փորձեք խուսափել խղճահարություն առաջացնող ողբերական երանգներից, ինչպես նաև անտեղի պաթոսից:

• Մի խուսափեք հարցեր տալ հաշմանդամ մարդկանց: Հաշմանդամ մարդկանց մեծ մասը հակված է պատասխանել հարցերի և գնահատում է ազնվությունը:

• Երբ  պատշաճ է, հումորով հաղորդեք Ձեր ասելիքը, հատկապես, հաշմանդամ մարդկանց կյանքի մասին հասարակության ունեցած պատկերացումների վերաբերյալ: Հումորը հնարավորություն է տալիս հաղորդել լուրջ և երկար ասելիքը, չձանձրացնելով լսողներին:

• Հաղորդեք պրակտիկ տեղեկություններ, որոնք առօրյա կյանքում օգտակար կլինեն ոչ հաշմանդամ մարդկանց հաշմանդամ մարդկանց հետ հանդիպելիս:

• Ներկայացրեք հաշմանդամ մարդկանց հնարավորությունները, ինչ օգուտ կարող են բերել հասարակությանը: Հրաժարվեք կարծրատիպից, որ հաշմանդամ մարդիկ միայն խնամքի կարիք ունեն և չեն կարող օգտակար լինել: Որքան շատ երևա, որ հաշմանդամ մարդը հասել է ինչ-որ բանի, այնքան քիչ նշանակություն կտրվի նրա հաշմանդամությանը կամ ուրիշներից տարբերվելուն:

• Հաշմանդամ մարդկանց ներկայացրեք որպես հասարակության լիարժեք անդամներ, այլ ոչ թե պասիվ, ոչ ինքնուրույն դիտորդներ: Կրթություն, մասնագիտություն ստանալու հավասար հնարավորությունների, համապատասխան տեխնիկական պայմանների և սոցիալական ծառայությունների  առկայության դեպքում հաշմանդամ մարդիկ կարող են մեծ օգուտ բերել իրենց ընտանիքներին և հասարակությանը:

• Երեխաներին պատմեք հաշմանդամ մարդկանց մասին: Երեխաները պետք է տեսնեն հաշմանդամ մարդկանց դրական օրինակներ:

• Անդրադարձեք շրջակա միջավայրի բարելավման թեմային: Ինչքան քիչ լինեն խոչընդոտները հաշմանդամ մարդկանց համար, այնքան լավ կլինի բոլորիս: Հաշմանդամ մարդկանց համար ստեղծված մատչելի միջավայրը իրականում օգնում է բոլորին:

• Անդրադարձեք Հայաստանի օրենդրությանը և համեմատություն անցկացրեք 2006թ-ի դեկտեմբերին ՄԱԿ-Ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված և 2007թ-ի մարտի 30-ին ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից պաշտոնապես վավերացված Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի հետ:

Կոնվենցիայի ոչ պաշտոնական թարգմանությունը կարող եք դուրս բերել http://www.bridgeofhope.am կամ http://www.disabilitycoalition.am ինտերնետային կայքերից և կամ «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակից: Հասցեն` Կորյունի 19-ա:

Թողնել մեկնաբանություն