Կաթնաղբյուրից նոր Մոնթե

-Դու գրիչից հետո ո՞նց հրացան վերցրիր. ծանր չէ՞ր:-Ես:

-Ծանր չէր:-Ձայնը:
-Խալափյանի Չատուրը հարցնում է՝ «…իսկ…էն…մարդ սպանե՞լ ես»:melkonyan
Ձայնը լռում է:
Ձայնը լացում է:
Ձայնը գոռում է.
-Է˜շ: Շարունակել կարդալ

Գամ՝ սրբեմ աչքերդ

Մայիս կա, որ օդը պայթում է թարմությունից, մայիս կա, որ օդը ասելիք ունի, աղմուկ կա նրանում:
Մայիս կա, որ թմբուկի ձայնով ու ծափով է գալիս, որ այդ աղմուկը արթուն պահի հիշողությունը:
Մայիս կա, որ ձեռքսեղմում է ուզում. համերաշխություն, կապու˜յտ, կապու˜յտ է ուզում…
Նորից եկավ այդ մայիսը, ու նորից թմբուկը հիշեցրեց ազատության երջանիկ ապրումը:
Գամ գիրկդ, Շուշիʹ, մի բաժակ ջուր տամ, ծարավ չմնաս… Շարունակել կարդալ

Լրագրության դասընթաց երեխաների համար

IMG_6253«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հրավիրում է մասնակցելու լրագրության դասընթացի  10-17 տարեկան այն դպրոցականներին, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթը ստեղծողներից մեկը:

Խումբն ընտրվելու է մրցութային երկու փուլով, որոնք հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական կազմում և լրագրության անվճար դասընթացներ կանցնեն Երևանում` «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում: Դասընթացների ընդհանուր տևողությունը` 9 ամիս:

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը:

Մրցույթի պայմանները

Առաջին փուլին մասնակցելու համար պետք է հոկտեմբերի 10-ը ներառյալ myarevatsaghik@gmail.com հասցեին ուղարկել մասնակցության հայտը :

Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Ժամանակն է

ar1236204815013231Ժամանակն է, որ փողոցներն այլևս դատարկ չլինեն, որ աղմուկ լինի քաղաքի արվարձաններում, որ սեր լինի` լիքը սեր: ժամանակն է, որ արևն ավելի ջերմ շողա, որ ընկերներն իրար ավելի հաճախ ժպտան: ՈՒ եկել է ժամանակը, երբ պիտի սիրահարվես, գնաս կանգնես նրա դիմաց ու խոստովանես, որ առանց նրա էլ ապրել չես կարողանում, որ ուզում ես` միշտ կողքիդ լինի, որ, որ, որ լիքը բառեր ունես նրան ասելու, մենակ թե խոսես հետը: Շարունակել կարդալ

***

2763Նա հասկացավ, որ սիրահարվել ու ցնորվել է սիրուց, երբ գունավոր փիսիկներով իր բաժակով դարչինով թեյ խմելիս, բաժակի հատակին դարչինի նստվածքը նրան սիրտ թվաց և երբ ավտոբուսների սառած ապակիններին իր սառած բարակ մատներով սկսեց սիրտ նկարել: Շարունակել կարդալ

Մեր գրասենյակից` ձեր համալսարան

ImageՄեր գրասենյակից երևում է ձեր համալսարանի սև շենքը: Սիրում եմ էդ սև շենքը: Ցերեկվա ժամերին մարդաշատ ու մեքենայաշատ է մեր գրասենյակից ձեր համալսարան բերող փողոցը: Դասամիջոց է երևի ու երևի դուրս եք եկել ծխելու: Շարունակել կարդալ