Իսկ եթե անվասայլակով տեղաշարժվող պատգամավոր ունենայի՞ք…

Մարտի 1-ին մի խումբ դպրոցականներ հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում: Նրանք ներառական դպրոցների աշակերտական խորհուրդների, ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ անդամներն էին էին:

Հանդիպումը կազմակերպվել էր ԱԺ «Բաց դաս», ինչպես նաև  «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Եվրամիության կողմից ֆինանսավորվող  «Իմ մասին» երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրերի շրջանակում

Շարունակել կարդալ

Երազում եմ զինվոր և փողկապով պաշտոնյա դառնալ

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

Էդմոնդ Հովհաննիսյանը տասը տարեկան է, ապրում է Աբովյան քաղաքում և սովորում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 ներառական դպրոցի 5-րդ դասարանում: Ամեն օր երկար ճանպարհը հաղթահարում են, որովհետև Աբովյանում չկա ներառական դպրոց, որտեղ Էդմոնդի հետ կզբաղվեն նաև հատուկ մանկավարժները: Սակայն բոլոր խնդիրները մոռացվում են, երբ Էդմոնդը մտնում է դասարան: Տնօրենի, ուսուցիչների ու դասընկերների ջերմ վերաբերմունքն ամեն օր նրան դպրոց են կանչում: Նա լսողության խնդիր ունի:

Էդմոնդը դասընկերներից բացի շփվում է իրենից բարձր դասարանի աշակերտների հետ:

— Իմ ամենասիրելի առարկաները Շարունակել կարդալ

Ամաչկոտ արքայադուստրը

Դպրոց բոլորի համար. երբ երեխաները սովորում են միասին,

նրանք սովորում են ապրել միասին

10-ամյա Ինեսսա Ղազարյանը սովորում է Երևանի թիվ 100 ներառական դպրոցի 3-րդ դասարանում: Դասերից հետո պարապում է հատուկ մանկավարժների` հոգեբանի և լոգոպետի հետ: Ինեսսան դժվարությունները հիմնականում կապված են խոսքի հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ առաջին իսկ օրվանից թե’ ուսուցիչները և թե’ երեխաները շատ լավ ընդունեցին աղջկան և փոքրիկը բարդույթներ չունեցավ:

— Սեպտեմբերի 1-ին դպրոցում միջոցառում էր կազմակերպվել և Ինեսսան ևս մասնակցում էր դրան,-պատմում է աղջկա մայրիկը` Միլենա Ավագյանը, -շատ հուզվեցի երբ Շարունակել կարդալ

Անփոխարինելին…

12 տարի առաջ էր, երբ ես առաջին անգամ տեսա նրան: Այդ ժամանակ ընդհամենը 6 տարեկան էի, ամեն ինչ նոր ու անծանոթ էի ինձ համար, անծանոթ ու մի քիչ էլ վախեցնող: Կանգանծ էի դպրոցի բակում` մայրիկիս ձեռքն ամուր բռնած: Շուրջս շատ, շատ երեխաներ կային իրենց ծնողների հետ, փուչիկներով, դպրացական հագուստով, իսկ աչքերում` մեծ հուզմունք ու հետաքրքրություն:

Կանգնած էինք շարքերով. մեր շարքի դիմաց ես շարունակ տեսնում էի մի կնոջ, որը հոգատար ու սիրալիր խոսում էր երեխաների հետ, կարգավորում էր շարքը, որոշ ցուցումներ տալիս: Եվ ահա մի որոշ ժամանակ անց նա մեզ ասաց. «Գնացինք, երեխաներ» Շարունակել կարդալ

Մեր դպրոցն ամենալավն է

4

129-րդ նեռական դպրոցի աշակերտները

2008-2009 ուսումնական տարում Գայի անվան 129-րդ դպրոցն ընդգրկվեց ներառական կրթական համակրգում, ինչը նշանակում է, որ դպրոցը պետք է դառնա Շարունակել կարդալ