Ժամանակը և գիրքը

Տասը հատոր շագանակագույն Րաֆֆի, գրապահարանի ապակե մշտական փակ դռներ և դաշնամուր: Սրանք էին Խորհրդային Հայաստանի «արիստոկրատության» առաջին նշանները:

Այն ժամանակ գիրք նվիրելը և՛ «մոդայիկ» էր, և՛ հարգված, իսկ հիմա անգամ «վիրավորական» է:

Քչերը գիտեն, որ գիրք նվիրելու հատուկ օր կա, ոմանք էլ իրենց կյանքում նույնիսկ մեկ գիրք նվեր չեն ստացել:

Դե հիմա ո՞վ է մտածում անցումներից կարկանադակ գնել ու նվիրել բարեկամին` ինչ-որ տոնի կապակցությամբ, ցավոք, նույն վիճակում էլ գիրքն է: Կարկանադակ և գիրք համեմատությունը թեև սարսափելի է, բայց որ մարդկային արժեքները այդ աստիճան խեղվել են, դա անժխտելի փաստ է Շարունակել կարդալ

Ո՞րն է մեր տոնը

Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը մինչև 5-րդ դարը բոլոր քրիստոնյանները նշել են հունվարի 6-ին: Հետագայում, երբ տեղի ունեցան տոնացույցի փոփոխությունները, Սուրբ ծննդյան տոնը քրիստոնեական եկեղեցիները սկսեցին նշել ըստ իրենց տոմարի: Հայ առաքելական եկեղեցին չփոխեց տոնակատարության օրը և շարունակեց նշել հունվարի 6-ին: Շարունակել կարդալ

Մուլտֆիլմերը, եթե երեխաների համար են, պետք է լինեն կարճամետրաժ և չանցնեն քսան րոպեն

Նախ սկսենք մուլտֆիլմ բառի մեկնաբանումից. այն է` մուլտֆիլմ նշանակում է փոքր ֆիլմ:

Մուլտֆիլմերը ստեղծվում են թե’ մեծահասակների, և թե’ փոքրերի համար, բայց մուլտֆիլմերի անդավաճան հասցեատերերը երեխաներն են: Շարունակել կարդալ

Ամերիկյանը` հայեցի

Վերջին շրջանում հեռուստացույցով բազմաթիվ անորակ հաղորդումների հետ ցուցադրվում են նաև տարբեր մուտֆիլմեր:

Մի հետաքրքիր հանգամանք. մուլտիպլիկացիոն կինոնկարները թարգմանված են և երեխաների դատին են հանձնվում հայերեն: Փորձենք հասկանալ` սա դրակա՞ն երևույթ է, թե՞ բացասական:

Մի կողմից դրական է, որովհետև շատ երեխաներ չգիտեն ռուսերեն կամ անգլերեն: Մյուս կողմից էլ` բացասական. չէ՞ որ նրանք, ովքեր գիտեն օտար լեզուներ, մուլտֆիլմերի օգնությամբ ավելացնում են իրենց գիտելիքների պաշարը: Շարունակել կարդալ

Զանգվածային լրատվության միջոցները և երեխաները

5«Արևածաղիկ» ամսաթերթի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացավ «Զանգվածային լրատվության միջոցները և երեխաները» քննարկումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Ռոչելլան և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Ներկայացվեց «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի 10 տարվա գործունեությունը ԶԼՄ-ների դաշտում, առաքելությունը և ձեռքբերումները:

3 Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան դերասան Հրանտ Թոխատյանը, «Ես» երիտասարդական ամսագրի խմբագիր Անի Քոչարը, ներկայացուցիչներ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության «Մենք ենք» պատանեկան հաղորդաշարի ստեղծագործական խմբի անդամները, ինչպես նաև «Դար 21» հեռուստաընկերությունից «Մուլտզոնի» հաղորդավար Միկան:

2Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես են զանգվածային լրատվության միջոցներն ազդում մանուկների ու պատանիների վրա, ինչ է տալիս այսօրվա եթերը երեխաներին, ինչպես նաև պատանիների դերը որպես գործող լրագրողներ:

Հանդիպմանը ներկա էին նաև հյուրեր Երևանի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժնից, ինչպես նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունից:

6Կլոր սեղանի ավարտին կայացավ «Դպրոց բոլորի համար» ցուցահանդեսի բացումը: Ներկայացվեցին Երևանի դպրոցներում «Արևածաղկի» լրագրողների վարած խմբային աշխատանքների Ժամանակ ստեղծված նկարները:

Մեր օրերում հրաշքնե՞ր

— Շատ ցուրտ է,
— Քեզ տեղն է, ո՞վ էր խնդրել ձմռան այս ցուրտ օրով առանց գլխարկի ու ձեռնոցի դուրս գալ տնից:
— Ախր, այս երթուղայինն ինչո՞ւ է ուշանում:
— Որովհետև քո կանգառ գալուց մի քանի վայրկյան առաջ է անցել:
Այսպես վիճում էին Շարունակել կարդալ