Ապրիլի 22-ը Եկրի օրն է

Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրվա 40-րդ տարեդարձը: «Երկրի օր» միջազգային ցանցը իր 40-րդ տարեդարձի տոնակատարությունների բոլոր մասնակիցներին կոչ է արել համախմբվել «Կանաչ սերունդ» կարգախոսի ներքո:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Երկրի օր» միջազգային ցանցի պաշտոնական գործընկերն է Հարավային Կովկասում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հիմնադրամն այդ առիթով Հայաստանում կազմակերպում է  մի շարք միջոցառումներ:

Հիմնադրամի կողմից իրականացվող «Երկրի օր-2010» ծրագրի հիմնական նպատակը հասարակության իրազեկության մակարդակի բարձրացումն է Հայաստանում գոյություն ունեցող շրջակա միջավայրի և բնապահպանական խնդիրների շուրջ:

Հայաստանի մարզերում ապրիլ ամսվա սկզբից անցկացվել են աղբահավաքի աշխատանքներ և ծառատունկեր` հիմնադրամի աշխատակիցների, “Արևորդի” էկո-ակումբների սաների, կամավորների, ՀՀ-ում տարբեր դեսպանություննների, միջազգային և տեղական կառույցների աշխատակիցների մասնակցությամբ: Արդեն կայացել են ծառատունկեր Գառնի-Գողթում, Նորատուսում, Ուրցաձորում, Եղեգնաձորում, Վանաձորում, Երևանում:

“Երկրի օրվա” շրջանակներում ապրիլի 30-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կկայանա նաև երեխաների` «Ջուր» թեմայով լուսանկարների մրցույթ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում (Ամիրյան 3 հասցեում):

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել մեկնաբանություն