Երբ նորից դպրոց գնամ` շատ լավ եմ սովորելու

Արտյոմ Սերոբյան. լուսանկարը` Մուշեղ Հովսեփյանի

Արտյոմ Սերոբյան. լուսանկարը` Մուշեղ Հովսեփյանի

15-ամյա Արտյոմ Սերոբյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղից է: Նա հենաշարժական խնդիրներ ունի: Մինչև 4-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, որից հետո դպրոցի տնօրինությունը նրա կրթությունը դպրոցում դարձրել է անհնարին, դասարանը տեղափոխելով երրորդ հարկ:

Ծնողները ստիպված էին երեխային տեղափոխել հենաշարժական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց, որը գտնվում է Երևանում: Գյուղից Երևան ամեն օր գնալու դժվարությունները պատճառ դարձան, որ Արտյոմը դուրս մնա կրթությունից: Այժմ նա տանն է և չի օգտվում կրթության իր իրավունքից:

Այս պատմությանը երկու շաբաթ առաջ անդրադարձել էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Արձագանքելով հաղորդմանը և գնալով պատմության հետքերով` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքը» ձեռնամուխ եղավ երեխայի կրթության իրավունքի պաշտպանությանը Շարունակել կարդալ